Search
Close this search box.

Թուրքերը ավելի խոշոր բայրաքթարներ են ստեղծում, որը կտեղադրեն հարձակողական նավի վրա

Թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող «Բայքար» ընկերությունը մանրամասներ է ներկայացրել իր նոր՝ ծովային բազավորման հարվածային-հետախուզական անօդաչուների մասին, գրում է TRT-ի ռուսական ծառայությունը։

Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքը կունենա 1450 կգ զանգված ու կկարողանա առանց դադարի թռչել 24 ժամ։ Բացի այդ, անօդաչուն կկարողանա թռչել մեծ բարձրությունների վրա։ Նախատեսվում է, որ Bayraktar TB3 անօդաչուն առաջին անգամ երկինք կբարձրանա 2022թ-ին։ «Bayraktar TB3-ը, որը մշակման փուլում է, կլինի ավելի խոշոր ու ֆունկցիոնալ»,- ասել է «Բայքար» ընկերության տեխնիկական տնօրեն Սելջուկ Բայրաքթարը։ Նա նշել է, որ Bayraktar TB3-ը կարող է ամբողջական սպառազինությամբ օդում գտնվել բավականին երկար ժամանակ։

Նախատեսվում է նոր անօդաչու թռչող սարքերը տեղակայել TCG Anadolu թուրքական արտադրության բազմաֆունկցիոնալ հարձակողական նավի վրա: