Search
Close this search box.

Ապարանում մուսուլմանները թանկ գներով տներ են առնում

Ապարանի փոշտեր թաղամասում մուսուլմանները տներ են առնում։ Արդեն ասում են մոտ 20 տուն վաճառվել է՝ դա ինձ շատ է անհանգստացնում։ Բարձր գին են ասում ապարանցիները վաճառում են իրենց տները: Ես չգիտեմ ինչ է լինելու։ Սա էլ հո Հայաստանի կենտրոնն է այստեղ ո´չ թուրք կա, ո´չ վտանգ, բայց մայրուղու վրա է Ապարանը, երևի հենց դա է պատճառը:

Ուզում եմ հասկանալ այս փաստի մասին ի՞նչ են մտածում Ապարանի քաղաքային իշխանությունները և շարքային ապարանցիները:
Սրանք մեր հողը վերացնում են առանց կրակոցի: Դրանք արդեն քաղաքում պտտվում են և խանութներից առևտուր անում: Բացի բնակելի տնեից նաև գնում են գոմեր անասնապահությամբ զբաղվելու համար ինչքան հասկացա մոտակա գյուղերում արդեն գոմեր են գնել և անասուններ են պահում:

Երեկ մեկը ինձ ասում է տուն գտի ինձ Երևանում։ Ասում եմ, ի՞նչ գնի սահմաններում, ասումա 40 000$։ Ասում եմ նորմալ տան համար մի 60 000$ պետք, երկու սենյակ է ուզում։ Թե 60 000$ փոշտերիս տունը ծախում եմ: Ասում եմ Ապարանի համար թանկ չի։ Ովա գնորդը՞ թե արաբներ են։ Ասում եմ ինչի եք ծախում ձեր տները գալու են լցվեն ստեղ հետո չեք կարալու ապրեք, քո թոռներին են տանելու երրորդ կին հասկանում ես։

Ինչի՞ եք էս մաքուր հողը պղծում։ Ասումա հիմա, որ ձեր տանը 60 000$ տան չեք ծախելու։ Ասում եմ, որ 150 000$ տան չենք ծախելու իմ պապիկիս սարքած տունն է, իմ պապայիս մանկությունն է դու հասկանում ես դա ինչա։

Սա երևի վերջերս դահուկային համալիրների և կազինոներ մեծ պրոեկտի, չակերտավոր աշխատատեղեր ստեղծելու նախերգանքն է Հայաստանի կենտրոնը հայաթափել և դռները բացել թշնամու առաջ: Բաշ Ապարանի հերոսամատը ոչնչացնել, մեզ ջնջխել վերջնական: Այս լրջագույն հարցերը թողած ՀՀ ԱԺ նախկին ու ներկաով, սև ու սպիտակով, կապիտուլյանտ ու թալանչով երկիրը մտցնում է դժոխք: Ես ձեր բոլորի մեր ու մանուկը:
Անի Կաղինյանի ֆեյսբուքյան էջից