Search
Close this search box.

Վարանդայի շրջանում տարհանվել է ևս 2 աճյուն, Հադրութում հայտնաբերվել են մասունքներ

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն օգոստոսի 10-ին շարունակել է Վարանդայի և Հադրութի ուղղություններում:

Վարանդայից տարհանվել է 2 հայ զինծառայողի աճյուն:

«Մեկից ավելի աճյուն (հիմնականում մասունքներ) հայտնաբերվել է Հադրութի շրջանից: Փրկարարներն այն տեղափոխել են դատաբժշկական բյուրո: Ամբողջական թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, զինադադարից հետո 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1634 աճյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: