Search
Close this search box.

ՔՊ-ական պատգամավորի մեծ ցանկությունը թիմում չընդունվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը մեծ ցանկություն է ունեցել նոր խորհրդարանում որեւէ պաշտոն զբաղեցնելու, օրինակ՝ լինելու որեւէ հանձնաժողովի նախագահ:

Ըստ մեր տեղեկությունների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում չեն ընդունել այդ տարբերակը, եւ մեծամասնության համար ընդունելի չի եղել նրա կողմից հանձնաժողով գլխավորելու տարբերակը: Ավելին, թիմում չեն ընդունել նաեւ հանձնաժողովի փոխնախագահ լինելու տարբերակը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս խմբակցության փակ քննարկումների ժամանակ ամեն ինչ արել է, որ դառնա գոնե Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության եւ գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովի նախագահ, որը, սակայն, տվել են Վահե Ղալումյանին»:

Ավելի մանրամասնղ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։