Search
Close this search box.

Հուշում իշխանություններին՝ Իրանը հզորանում է, Ռուսաստանը կործանվում է. ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ

ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1) Իրանն ապացուցեց աշխարհին, որ անգամ դեմ դուրս գալով ամբողջ արևմուտքի և սիոնիստական կլանի դեմ, կարող է ոչ միայն գոյատևել, այլ նաև զարգանալ ու հզորանալ։ Փաստացի, Իրանը գերտերությունից 5 է պակաս։ Մի քիչ էլ ռեֆորմներ, ու ՄԱԿ-ի անվտանգության հինգ մշտական անդամներին կմիանա նաև մեր հարևանը՝ մեր բնական դաշնակիցը։ 40 տարուց ավել լինելով ծանրագույն պատժամիջոցների տակ, Իրանը շատ բան ապացուցեց աշխարհին։ Դե դուք պատկերացրեք, եթե այս նույն կերպ վարվեին Թուրքիայի հետ։ Անգամ տնտեսությունից զուրկ Ռուսաստանը հայտնի գյուղատնտեսական ու տուրիստական արգելքներից հետո բառացիորեն ծնկի բերեց Թուրքիային՝ խլելով Սիրիան։ Դե մի քանի բեմադրված ռազմական հակամարտություն ցույց տվեցին Սիրիայում՝ իբր ռուսական զենքերը ոչնչացնում են ՆԱՏՕ-ական Թուրքիայի ԱԹՍ-ները ու վերջ։
Առհասարակ, Իրանի հասարակությունը բարոյական ու իմաստային վերելք է ապրում, ի հակադրում կգբ-ի մոդեռն աքսորից հոգնած ու դեմոկրատիայի անհասանելիությունից վերջնականապես ջաղջախված Ռուսաստանի հասարակությանը։

2) Մյուս կողմից Ռուսական իմպերիան, որը վերջին 30 տարի առաջ ջաղջախիչ պարտություն կրեց արևմուտքից (ի հակադրություն Իրանի տարած հաղթանակի) ու 15 մասի բաժանվեց։ Անցել է ընդամենը 30 տարի, որից ընդամենը վերջին 10 տարին է եղել հակաարևմտյան, իսկ 2014 թվի Ղրիմի անեքսիայից հետո ակտիվ ռազմական կոնֆրոնտացիայի փուլ մտած, բայց Ռուսաստանն արդեն ազատ անկման մեջ է։

Դե դուք պատկերացրեք, եթե Ռուսաստանն Իրանի նման 40 տարի լիներ այդպիսի բեռի տակ։ Սրան ավելացրեք նաև այն, որ Ռուսաստանի վրա ֆինանսաբանկային պատժամիջոցները շատ թույլ են եղել։ Բերեմ մի պարզ օրինակ՝ Իրանում արևմուտքի հետ կապող նույնիսկ պարզագույն դրամային փոխանցման միջոցներ չկան՝ MoneyGram, Western Union և այլն։ Սրան գումարեք այն, որ Իրանը գյուղատնտեսությամբ կախված լինելով արտաքին աշխարհից, այժմ գրեթե ամբողջովին ինքնաբավ երկիր է։ Դե իսկ Չինաստանի հետ հարաբերությունների մասին կարիք չկա էլ խոսել։ Իրանն ու Չինաստանը զենքի ու նավթի համադրման լավագույն գործընկերային մոդելն են ձևավորել։ Ընդ որում, 2020-ին 30 տարվա ընթացքում Իրանում չինական 420 միլիարդ դոլարանոց պայմանագիրն արդեն կնքվել է։

Հետևություն, եթե ձեր մթագնած ուղեղը փոքր ինչ աշխատում է, ապա արտաքին վեկտորի ընտրություն կատարելիս առնվազն կբացառեք քայքայվող և քաղաքական քարտեզից վերացող Ռուսաստանին ընտրելը։