Search
Close this search box.

Վթարվել է «Լֆիկ » մականվամբ Սամվել Ալեքսանյանին պատկանող 23 տոննա ցորեն տեղափողող մեքենան

Այսօր՝ օգոստոսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 08:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 24-ամյա Կարեն Ջրաղացպանյանը՝ Նոյեմբերյան բնակավայրի Երևանյան փողոցում, իր վարած Scania մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արա Նազարյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Ապրիկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ավտոմեքենան բարձված է եղել 23 տոննա ցորենով, որը պատկանում է հայտնի գործարար, «Լֆիկ Սամո» մականվամբ Սամվել Ալեքսանյանին: