Search
Close this search box.

Ստեփանակերտում Անդրեի համերգը չեղարկվել է

Ստեփանակերտում Անդրեի համերգը չեղարկվել է։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

Նման որոշում է կայացվել այսօր՝ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպման արդյունքում։

Հիշեցնենք, որ երեկ տեսանյութ էր տարածվել, համաձայն որի՝ Ստեփանակերտի բնակիչը պատռել էր Վերածննդի հրապարակում տեղադրված՝ Անդրեի համերգի մասին ազդարարող պաստառը։

«Երբ խոխիս կպիրեն, թող այն ժամանակ էլ գան կանցերտ տան»,- ասել էր պաստառը պոկող քաղաքացին։