Search
Close this search box.

Ոչնչացրել են ավելի քան 100 գրոհայինի

Թալիբների հարձակումը աֆղանական Շեբերգան քաղաքի վրա, որը հանդիսանում Ջաուզջան նահանգի կենտրոնը եւ գտնվում է Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքում, կասեցված է։ Ավելի քան 120 գրոհային ոչնչացված է։ Այս մասին հայտնել է աֆղանական «Շոհին» բանակի 209-րդ կորպուսի մամուլի կենտրոնը։ «Կառավարական միացյալ ուժերը, հրամանատարությամբ Յորմուհամմադ Դուսթումի, ով հանդիսանում է Աֆղանստանի նախկին փոխնախագահ, Ազգային իսլամական շարժում կուսակցության նախագահ Աբդուլ Ռաշիդ Դուսթումի որդին, հետ են մղել թալիբների հարձակումը մի քանի ուղղություններով։ Ներկայումս քաղաքի փողոցներից հավաքվել է 120 սպանված ահաբեկչի դիակ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ազգային իսլամական շարժում կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրը Интерфакс-ին փոխանցել էր, որ Շեբերգանի մի մասի գրավումը հնարավոր է եղել տեղի հրամանատարներից մեկի դավաճանության շնորհիվ։ Մասնավորապես, 200 հոգանոց զորախումբը Բաբարա Իշչիի հրամանատարությամբ, ով հանդիսանում է Դուսթումի քաղաքական հակառակորդ Ահմադ Իշչիի որդին, ինքնակամ լքել էր «Խորասանյան կամուրջ» շրջանը Շեբերգանի արվարձանը եւ նահանգել էր դեպի Հաջեհ-Դոքուհ բնակավայր, ինչն էլ հնարավոր է դարձրել թալիբների կողմից Շեբերգանի գրոհն այդ ուղղությամբ։