Search
Close this search box.

ՔՊ-ն փակ նիստ է անցկացրել

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Քաղաքացիական պայմանագիրը խմբակցության գաղտնի նիստ է անցկացրել։ ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել փակ գաղտնի հանդիպումից։ Մասնավորապես ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, հայրենի իշխանության ներկայացուցիչները կրկին իրենց ներսում հանձնաժողովի նախագահներ են ընտրել: Փակ հանդիպում քիչ առաջ է ավարտվել հանդիպումը:

Լավատեղյակ աղբյուրները մեզ փոխանցում են, որ ՔՊ խմբակցությունը երկու հանձնաժողովի նախագահ է կրկին ընտրել՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սիսակ Գաբրիելյանը։ Վերջինս փոխարինում է Մխիթար Հայրապետյանին, իսկ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանը:

Հիշեցնենք ArmLur.am-ն ավելի վաղ հայտնել էր նաև ՔՊ-ին բաժին հասնող մյուս հանձնաժողովների նախագահների անունները։ Մասնավորապես,

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Վլադիմիր Վարդանյան

Պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ՝ Անդրանիկ Քոչարյան

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Գևորգ Պապոյան

Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Նարեկ Զեյնալյան

Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ՝ Արման Եղոյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Հերիքնազ Տիգրանյան

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստում բաժանվեցին մշտական հանձնաժողովները «Դոնթի բանաձևով»։ Այսպիսով, ՔՊ-ին բաժին հասան հետևյալ հանձնաժողովները` Պետաիրավական, Պաշտպանության եւ անվտանգության, Արտաքին հարաբերությունների, Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, բնապահպանության, գյուղատնտեսության հարցերով, Եվրոպական ինտեգրման հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերով, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովները:

«Հայաստան» խմբակցությանը բաժին հասան հետևյալ հանձնաժողովները՝ Տնտեսական հարցերի հանձնաժողով, Տարածաշրջանային եւ Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով հանձնաժողովը: