Search
Close this search box.

ՄԱԿ-ը կրկին զսպման կոչ է արել Ադրբեջանին եւ Հայաստանին

ՄԱԿ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել երկու երկրների սահմանին շարունակվող բախումների ֆոնին: Այս մասին ուրբաթ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ -ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, փոխանցում է ՏԱՍՍ -ը:

«Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել զսպվածություն ցուցաբերել, ձեռնպահ մնալ լարվածության սրմանը միտված գործողություններից եւ երկխոսության միջոցով լուծել առաջացող խնդիրները»,- ասել է նա:

Սահմանին իրավիճակը լարված է մնում մայիսի 12-ից: Այդ ժամանակ հայկական ռազմական գերատեսչությունը հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժը «սահմանի ճշգրտման» նպատակով փորձել է «որոշակի աշխատանք» իրականացնել Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններից մեկում: Դրանից հետո երկու կողմերն էլ պարբերաբար հայտնում են միջադեպերի մասին: