Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկլավների հարցը երբեք չի կարող լուծվել, եթե չկան համապատասխան պայմաններ՝ սահմանագծում և սահմանազատում. Սեյրան Օհանյան

Անկլավների հարցը երբեք չի կարող լուծվել, եթե չկան համապատասխան պայմաններ՝ սահմանագծում և սահմանազատում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Ես կարծում եմ, որ Ոսկեպարում ռուս սահմանների տեղակայումը շարունակությունն է այն գործընթացի, ինչ-որ այս իշխանություններն իրականցնում են մեր սահմանում սահմանների ճշտման վերաբերյալ։ Միգուցե դրանք այն հատվածներն են, որոնք անկլավային հարցերի մեջ են։ Մենք համաապատասխան գրություն ենք ուղարկել Պաշտպանության նախարարություն, որպեսզի պարզաբանում տա և անհրաժեշտության դեպքում նաև մեր խմբակցությունը համապատասխան մասնագետներին տեղ կգործուղի ճշտելու համար, իհարկե, այն հատվածներում, որոնք գաղտնիություն չեն պարունակում։ Եթե ստորագրվի խաղաղության պայմանագիր, ապա Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչն էլ մեծ վնաս կհասացնի Արցախի խնդրին»,- ասաց նա։

Անդրադառնալով պաշտպանության նախարարի հանձնարարականին Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիներին ոչնչացնելու վերաբերյալ, Օհանյանը նկատեց, որ դա ռեալ պարտականությունների կատարում է, սակայն հարց է, ինչու մինչև հիմա այն ստորաբաժանումները, որոնք կանգնած են սահմանին, իրենց գործառույթները չեն կատարել։

«Ես տեղեկություններ ունեմ, որ բանավոր ցուցում է եղել չկրակել և որոշ դիրքապահներ ասում են, որ ցուցում է եղել նաև տեղերում ունենալ ձեռնամարտի համար միջոցներ։ Մենք հետագայում այս հարցադրումները տալու ենք իշխանություններին»,- ասաց Օհանյանը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ ամեն գնով պետք է հեռացնել Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիներին։

«Եթե ինքնուրույն չստացվի, պետք է համագործակցեն մեր ռազմավարական գործընկերոջ՝ ՀԱՊԿ-ի հետ և եթե դա չստացվի, պետք է նաև ուժ կիրառվի ,որովհետև դրանով խախտվում է մեր սուվերենությունը, և իջնում մեր միջազգային վարկանիշը»,- հավելեց Սեյրան Օհանյանը։