Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ պատասխանի. նախարար Վահագն Խաչատրյան

Չեմ կարծում եմ, որ իմ նշանակումը շատ խիստ քաղաքական սկզբունքներից տարանջատվում է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Կառավարության նիստից առաջ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նորանշանակ Վահագն Խաչատրյանը։

«Մոտեցումների խնդիր է։ Երկու ձևով են կառավարությունը կազմում՝ քաղաքական դեմքեր և զուտ մասնագիտական հատկանիշներից ելնելով։ Այս առումով չեմ կարծում, որ իմ նշանակումը շատ խիստ քաղաքական սկզբունքներից տարանջատվում է։ Իմ անձնական մոտեցումն է, որ նախարարը պետք է լինի լավ կառավարիչ»,- նշեց նա։

Լրագրողների այն հարցին, թե ինչ կպատասխանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որը ՀԱԿ-ից իշխանություն գնացած գործիչների մասին խոսելիս ասել էր առնետավազք, Խաչատրյանն արձագանքեց․ «Չեմ պատասխանի, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն է»։