Search
Close this search box.

ՊԵԿ-ում Բադասյանի պատվին քեֆ են կազմակերպել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ավելի վաղ տեղեկացանք, որ Կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ ընդգրկված են Էդվարդ Հովհաննիսյանին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնից ազատելու եւ Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահ նշանակելու որոշումների նախագծերը:

Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից: Ըստ մեզ հասած տեղեկությունների` ՊԵԿ-ում որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, իմանալով այս մասին, մեծ քեֆ-ուրախություն են կազմակերպել: Թե իրականում ինչն է ՊԵԿ աշխատակիցների հրճվանքի եւ ուրախության պատճառը, առնվազն անհասկանալի է»: