Search
Close this search box.

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Արայիկ Հարությունյանին

ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր՝ օգոստոսի 5-ին, իր առանձնատանը հյուրընկալել է Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են Արցախում հրատապ լուծումներ պահանջող սոցիալական բնույթի, բնակարանաշինության, աշխատատեղերի ստեղծման, Հայաստանում ապաստանած արցախցիների վերադարձի, Հայաստանի կողմից նշված հարցերում կատարվող և անհրաժեշտ այլ աջակցությանն առնչվող հարցեր»,- նշել է նա գրառման մեջ: