Search
Close this search box.

Խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում

Այսօր, օգոստոսի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Էրեբունի վարչական շրջանի Այվազովկսու փողոցի 5/6 հասցեում գտնվող կահույքի արտադրամասի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվում, և կա վտանգ, որ կարկը կարող է տարածվել արտադրամաս։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի թիվ 3-րդ, 8-րդ, 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից, արտադրամասի աշխատակիցների շնորհիվ նախ կանխվել է կրակի տարածումը, ապա արդեն ժամանած հրշեջ-փրկարարների հետ մարել են կրակը։

Շնորհիվ հրշեջների ու արտադրամասի աշխատակիցների՝ կրակի տարածումն ու մարումը կարճ ժամանակում ավարտվեց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Վնասներ է կրել արտադրամասի տանիքը, որի ահագին հատված մոխրացել է։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։