Search
Close this search box.

3-րդ բանակային կորպուսը նոր հրամանատար ունի. ո՞վ է նա

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ալեքսանդր ՑԱԿԱՆՅԱՆԻՆ նշանակել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար»,- ասված է հրամանագրում: