Search
Close this search box.

Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ փոխնախագահ

Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ փոխնախագահ։ ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, հայտարարեց․

«ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 103-ը, անվավեր է ճանաչվել 5-ը։ Կողմ է քվեարկել 49, դեմ՝ 49 պատգամավոր»,-ասաց նա։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ այսպիսով՝ Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել։ Տեխնիկական խնդրով պայմանավորված՝ 20 րոպե ընդիմիջում հայտարարվեց։