Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվական կայքը փակվում է․ Գագիկ Ծառուկյանը իր հեռուստաընկերությամբ կօգնի Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Armtimes.com լրատվական կայքն արդեն մի քանի օր է, որ բացի «Սպորտ» բաժնից, չի թարմացվում: ArmLife.am-ին հասած որոշ տեղեկությունների, կայքի աշխատակիցներին տուն են ուղարկել՝ հորդորելով նոր աշխատանք գտնել։

Բանն այն է, որ իշխանության գալով՝ Փաշինյանի թիմը ձեռք է բերել մի շարք լրատվամիջոցներ, նաև իր ազդեցության տակ է վերցրել որոշ լրատվամիջոցներ:

Վերջին երկու օրերին լրատվամիջոցներով ակտիվ տարածվում է այն տեղեկությունը, որ իշխանության ներկայացուցիչները մտել են Ծառուկյանի սեփականություն համարվող «Կենտրոն» հեռուստաընկերություն և նրանք են որոշում հեռուստաընկերության քաղաքականությունը։

Մեր ունեցած տեղեկություններով՝ «Կենտրոն» հեռուստաընկերությունը կշարունակի մնալ Գագիկ Ծառուկյանի սեփականությունը, և Փաշինյանի ու իր թիմի փիառի համար հեռուստաընկերությունում ֆինանսական միջոցները կծախսի հենց Գագիկ Ծառուկյանը: