Search
Close this search box.

Ռոբերտ Քոչարյանը հեռանու՞մ է Հայաստանից

Ինչպես հայտնի է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով ղեկավարում էր «Հայաստան» դաշինքը, հրաժարվեց մանդատից: Հրաժարվելու իր որոշումը նախագահը հիմնավորել էր հետևյալ կերպ․

Այնպես է ստացվել, որ ժամանակին եղել եմ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի խորհրդարանների պատգամավոր, սակայն բնավորության կերտվածքով միշտ հանդիսացել եմ գործադիր իշխանության մարդ։ Համոզված եմ, որ հիմա ավելի ճիշտ է տեղս զիջել թիմակիցներիս․ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոններից հետո չպետք է գայթակղվեմ պատգամավորի մանդատով։ Վերջապես, ինձ ձայն էին տալիս որպես Դաշինքի վարչապետի թեկնածու։

ArmLife.am-ին հասած տեղեկություննրով,  Ռոբերտ Քոչարյանը, ով չկարողացավ դառնալ վարչապետ, որոշել է հեռանալ երկրից․ նա իր թիմակիցներին տեղեկացրել է, որ ինքն այլևս չի զբաղվի քաղաքականությամբ և կտեղափոխվի արտերկիր ապրելու։