Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

Լեռնային Ղարաբաղում շփման գծի մոտակայքում ռուս խաղաղապահներն ապահովել են քաղաքացիական մասնագետների անվտանգությունը 20 կմ ջրագծի անցկացման ինժեներական աշխատանքներ կատարելիս։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Տեղի բնակիչները օգնության համար դիմել են Մարդասիրական արձագանքման կենտրոնին, քանի որ ջրամատակարարման մոտակա կայանը սահմանազատման գծի մոտ է գտնվում:

Հեռավոր Թաղավարդ գյուղի ջրատարի վրա աշխատանքներ են իրականացվում 2021 թ․-ի հունիսի 11-ից։ Մեկնարկային-կարգավորման աշխատանքներից և 20 կմ երկարությամբ ջրագծի գործարկումից հետո Թաղավարդի և Կարմիր Շուկայի բնակիչները կապահովվեն խմելու ջրով:

«Ներկայումս անվտանգության ապահովման միջոցառումներ են իրականացվում Թաղավարդ բնակավայրի ջրատարի վրա պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում: Այդ ջրատարն անցնում է սահմանազատման գծի երկայնքով, ինչի պատճառով էլ անհրաժեշտ է խաղաղապահ ուժերի ներկայությունը»,-ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կոլեսնիկովը։