Search
Close this search box.

Իշխանությունների ներկայացուցիչը Ծառուկյանի TV-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս գրել էինք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը լուրջ փոփոխություններ է իրականացնում իրեն պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որի արդյունքում Ծառուկյանի ամենահավատարիմ մարդկանցից մեկը՝ Իվետա Տոնոյանը, հեռացել է ՀԸ-ից, որտեղ կոորդինացնում էր լուրերի բաժինը։ Գրել էինք նաեւ, որ նոր պատասխանատուներ՝ ամուսիններ են հայտնվել «Կենտրոնում», որոնք էլ համակարգում են լուրերի բլոկը, քաղաքականություն թելադրում։

Հեռուստաընկերության աշխատակիցներից տեղեկացանք, որ ամուսիններից մեկը՝ Մարիամը, իրենց մոտ է տեղափոխվել Հանրայինից։ Նա իշխանությունների ներկայացուցիչն է Ծառուկյանի TV-ում, որը, ըստ ամենայնի, վերցրել են իրենց վերահսկողության ներքո։

Իվետա Տոնոյանը խորը ընդհատակ է անցել եւ չի պատասխանում զանգերին։ Մարիամն աշխատել է Հ2-ում, «Արմնյուզում», նրա ֆեյսբուքյան էջում, որպես գործող աշխատավայր, նշված է Առաջին ալիքը։ Ամուսինն Արա Քարամյանն է, որն աշխատել է Հ3-ում՝ որպես ադմինիստրատոր, «Արարատ TV»-ում եւ այլն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում