Search
Close this search box.

Ադրբեջանում հերքում են Հայաստանի վրա օդային միջանցքի բացման մասին տեղեկությունները

Չգիտես ինչու, Ադրբեջանում հայտնել են եւ ապա հերքել տեղեկատվությունը Հայաստանի վրայով օդային միջանցքի բացման մասին:

Haqqin.az-ին «Ադրբեջանական ավիաուղիներ»-ում հայտնել են, որ Զանգեզուրի վրայով օդային միջանցք դեռ գոյություն չունի, եւ այդ տարածքը ոչ մի կերպ չի օգտագործվում ավիաընկերությունների կողմից: Ավիափոխադրողի հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ն իրենց իրավունք են վերապահում դիմել իրավապահ մարմիններին՝ այդ սադրիչ գործողությունները հետաքննելու համար, այն է՝ դիտավորյալ կեղծ տեղեկատվության տարածումը ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում: