Search
Close this search box.

Բաքվում հրդեհ է բռնկվել․ լսվել են պայթյունի ձայներ

Բաքվի մայրուղուն մոտ ուժեղ հրդեհ է բռնկվել, որն արագ մարվել ։ Այրվել է կենցաղային աղբը, այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Շաբաթ երեկոյան ուժեղ հրդեհ է բռնկվել Բաքվի օդանավակայանի մայրուղու մոտակայքում, ականատեսները հայտնել են, որ պայթյուն են լսել: Հրդեհը բռնկվել է Սուրախանիի շրջանի Բախար գյուղում:

«Կենցաղային աղբն այրվել է մայրուղու մոտակայքում ՝ Սուրախանի շրջանի տարածքում: Հրդեհը շատ արագ մարվել է »,-ասվում է փրկարարական վարչության հաղորդագրության մեջ: