Search
Close this search box.

Ռուսաստանից մարտական մեքենաների մատակարարումը Ադրբեջանին կավարտվի 2018թվ -ին. գորրծարքը 1մլրդ դոլար է գնահատվում

Ադրբեջանին ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենաների մատակարարումը ծրագրվում է ավարտել մյուս տարի: Այդ մասին հայտնում է ТАСС-ը` ՌԴ ռազմա-տեխնիկական համագործակցության համակարգում աղբյուրին հղումով:
«Մատակարարումները կավարտվեն 2018-ին»,-ասել է աղբյուրը:
Մատակակարումը իրականացվում է Ռուսաստանի և Ադրբեջանի մինջև 2010-ին կնքված գործարքի շրջանակում:

Ավելի վաղ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը հայտարարել էր, որ 2017-ին ՌԴ-ն կավարտի ռազմական տեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարումը: Հիշեցնենք, որ փորձագետները կնքված գործարքների արժեքը 1 մլրդ դոլար էին գնահատել: