Search
Close this search box.

Պուտինի եւ Մերկելի բանակցությունները ուղեկցվել են հայհոյանքով եւ բղավոցներով

Ուկրաինական ճգնաժամի պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունները բազմիցս ուղեկցվել են հայհոյանքով եւ բղավոցներով: Չնայած ժամանակի ընթացքում քաղաքական գործիչները սկսել են հարգել միմյանց: Այս մասին ասվում է Մերկելի կենսագրության մեջ, որը գրել է պատմաբան Ռալֆ Բոլմանը, որի գրքից մեջբերումները բերում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ Մերկելը չէր ցանկանում Մոսկվա մեկնել Պուտինի կողմից ստորացված լինելու ռիսկից խուսափելու համար: Բանակցությունները մենամարտի բնույթ են կրել:

«Երբեմն նրանք բղավել են միմյանց վրա»,-ասվում է գրքում: