Search
Close this search box.

Հայտնի է Սյունիքի մարզպետին փոխարինողի անունը

Նիկոլ Փաշինյանը Մելիքսեթ Պողոսյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա
արձակուրդի մասը՝ 2021 թվականի օգոստոսի 2-ից 19-ը ներառյալ:

2. Մելիքսեթ Պողոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը: