Search
Close this search box.

Նրանց տարկետման իրավունք տրվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 29-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տվեց մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 7 քաղաքացիների:

Նրանք են.

Միսակ Սամվելի Հարթենյանը,

Արմեն Լևոնի Պուչինյանը,

Դանիել Հրանտի Մելքոնյանը,

Հայկ Արամի Գուրգենյանը,

Միքայել Նարեկի Աղաջանյանը,

Անդրանիկ Արմենի Աղաջանյանը:

Իսկ Գագիկ Աշոտի Վարդանյանին տարկետում տրվեց մինչեւ մինչև 2022 թվականի ամառային զորակոչը:

«Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում