Search
Close this search box.

Աճյուններ են տարհանվել, հաղորդագրություն՝ Արցախից

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 13-ից հուլիսի 28-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ ՆԳՆ ԱԻՊԾ փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են 1618 աճյուն