Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Երեկ, հուլիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին, «Չաթախ» կոչվող սարամասում, Չինչին բնակավայրի բնակիչ 42-ամյա Տիգրան Քոչարյանը իր վարած УАЗ մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մոտ 150 մետր գլորվելով, հայտնվել ձորում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Տ․ Քոչարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Բերդ» բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ Պառավաքար բնակավայրի բնակիչ 36-ամյա Մանուկ Վարդանյանը տեղում մահացել է։

Քննիչի հանձարարականով՝ ավտեմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի Ծանուցում.