Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 112 նոր դեպք

Հայաստանում հուլիսի 26-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 112 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 228910 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1310356 վերջին մեկ օրում` 5049 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4037 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 3-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 219168 անձ` վերջին մեկ օրում 106 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 4590 է: