Search
Close this search box.

Աֆղանստանում 1 օրում ոչնչացվել է 175 թալիբ գրոհային

Աֆղանստանում անցած 24 ժամերի ընթացքում ռազմական և անվտանգության ուժերը ոչնչացրել են արմատական ​​«Թալիբան» շարժման առնվազն 175 զինյալի, ևս 84-ը վիրավորվել են: Այս մասին կիրակի՝ հուլիսի 25-ին, հաղորդել է երկրի Պաշտպանության նախարարությունը:

Նախարարության տվյալներով՝ ռազմական գործողություններ են իրականացվել Նանգարհար, Պակտիկա, Լոգար, Գազնի, Կանդահար, Հերաթ, Բալխ, Ջաուզջան, Սամանգան, Սարի Պուլ, Հելմանդ, Բադախշան, Կունդուզ և Բաղլան նահանգներում:

Նաև անվտանգության ուժերը հայտնաբերել և վնասազերծել են 9 ինքնաշեն պայթուցիկ սարքեր, որոնք տեղադրված են եղել զինյալների կողմից ճանապարհներին:

Ինչպես երեկ հայտնել ենք, Աֆղանստանի իշխանությունները 34 նահանգներից 31-ում գիշերային պարետային ժամ են սահմանել ՝ «Թալիբան» շարժման գործունեությունը զսպելու համար: