Search
Close this search box.

Վիրավորված զինծառայողի առողջական վիճակից

Հունիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս հակառակորդի կողմից վիրավորված ժամկետային զինծառայող Արման Աթասյանի վիճակը կայուն ծանր է:

Զինծառայողին 8 ժամ վիրահատությունից հետո տեղափոխել են կենտրոնական կլինիկական հոսպիտալ: Ի դեպ, նա  Շուշիի «Առանձնակի Գումարտակ»-ի ազատամարտիկ՝   Գուրգեն Աթասյանի ՝ հայտնի հրազդանցի Գուգոյի որդին է: