Search
Close this search box.

Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում

Իրանը կոչ է անում շտապ վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում: Ինչպես տեղեկացնում է իրանական «Irna» գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն՝ անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճին:

Նա ափսոսանք է հայտնել երկու կողմերի զինծառայողների զոհվելու եւ վիրավորվելու կապակցությամբ և ընդգծել Հայաստանի ու Ադրբեջանի զսպվածության և երկու երկրների միջև սահմանային վեճերի կարգավորման անհրաժեշտությունը: