Search
Close this search box.

Սյունիքի մարզպետի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Գորիսում հուլիսի 14-ի գիշերը հնչած կրակոցների գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել, հայտնել են Քննչական կոմիտեից։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ կրակոցները հնչել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, եւ Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի միջեւ։

Հիշեցնենք, որ Գորիսում Սյունիքի ներկա ու նախկին մարզպետների մտերիմների մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել։

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ կրակոցները հնչել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, եւ Սյունիքի ներկայիս մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի միջև։

Հիշեցնենք, որ կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում են ստացել երկու քաղաքացի։ Վիրավորում ստացածներից մեկը Սուրիկ Խաչատրյանի աներորդին է, մյուսը՝ Մելիքսեթ Պողոսյանի որդու ընկերը։ Այս գործով տուժողի կարգավիճակ ունեն կրակոցների հետեւանքով վիրավորում ստացած երկու քաղաքացիները՝ Հարություն Վարդանյանը և Մելիք Բարսեղյանը։