Search
Close this search box.

Ինչպես է գիշերն անցել սահմանամերձ համայնքներում. Հրապարակ

Hraparak.am-ը գրում է. Մենք կապվեցինք սահմանամերձ շրջանների համայնքապետերի հետ՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս է անցել գիշերը համայնքներում, արդյոք ադրբեջանցիները այս գիշեր էլ են կրակել համայնքների և մեր դիրքերի ուղղություններով։

Հիշեցնենք, որ նոյեմեբերի 20-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Կութի և Սոթքի դիրքերի ուղղությամբ, ինչպես նաև Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ, վիրավորվել էր Երասխի համայնքապետ Ռադիկ Օղիկյանը։

Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գիշերը խաղաղ է անցել․

«Ոչ մի բան չի եղել, լրիվ նորմալ է, հանդարտ է անցել, օրվա ընթացքում էլ կրակոցներ չեն եղել, վերջինը երեկ գիշերվանն է եղել»,- ասաց Չիտչյանը։

Հարցրինք՝ իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը գյուղ եկե՞լ է կրակոցներից հետո․ «Գյուղ չեն եկել, միգուցե դիրքեր գնացել են, բայց գյուղ չեն եկել»,- պատասխանեց համայնքապետը։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: