Search
Close this search box.

Առաջին հանդիպումից հասկացա` Նորիկ Պետրոսյանի համար խոշորացված համայնքի խնդիրների լուծումը առաջնահերթ է

Շնող խոշորացված համայնքը միավորում է Շնող, Թեղուտ և Քարկոփ գյուղերը: Խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը «Թեղուտ»-ի լեռնահարստացուցիչ կոմբինատում՝ Մետալուրգի օրվա առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառման ժամանակ ունեցած իր ելույթում, հատուկ անդրադարձավ կոմբինատի սեփականատերերից Նորիկ Պետրոսյանին՝ ընդգծելով նրա անձնական ներդրումը համայնքի և կոմբինատի միջև ձևավորված գորընկերային համարաբերություններում: Մենք պարոն Ղումաշյանին մի քանի հարց ուղղեցինք՝ պարզելու, թե ինչում է կայանում այդ համագործակցությունը և որ ոլորտներում է այն իրականացվում:

-Պարոն Ղումաշյանը, ինչպե՞ս է ձևավորվել համայնքի և Նորիկ Պետորոսյանի համագործակցությունը, և ի՞նչ արդյունքներ է այն ունեցել Շնող Խոշորացված համայնքի համար:
-Կոմբինատի վերագործարկումից հետո, 2019թ. հանդիպում է եղել անձամբ Նորիկ Պետրոսյանի հետ, անձամբ ծանոթացել եմ նրա հետ և հենց առաջին հանդիպումից հասկացել եմ, որ համայնքի սոցիալական և տարբեր խնդիրների լուծումը առաջնահերթություն է նաև իր համար,  նա պատրաստակամություն է ցուցաբերել իր էական մասնակցությունը ունենալ այդ խնդիրների լուծման գործում: Ծանոթության պահից էլ ձևավորվել է մեր համագործակցությունը և այն շատ արդյունավետ շարունակվում է մինչև օրս: Մենք տարբեր ծրագրերով դիմել ենք իրեն, և նա միշտ էլ եղել է համայնքի ու նրա բնակիչների կողքին՝ օգնելով իրագործել այդ ծրագրերը:

-Կարո՞ղ եք նշել մի քանի ծրագրեր, որոնք իրագործվել են Նորիկ Պետրոսյանի և կոմբինատի աջակցությամբ, որոնք էապես օգնել են համայնքին և նրա բնակիչներին:
-Ինչպես նշեցի` օգնությունը եղել է տարաբնույթ, թե մանր և մեծ սոցիալական հարցերում նա եղել է համայնքի կողքին: Ամենակարևոր խնդիրը համայնքի գազաֆիկացումն էր, և Նորիկ Պետրոսյանի և կոմբինատի աջակցությամբ գազաֆիկացվել է Թեղուտ, Քարկոփ գյուղերը, Շնող գյուղի երեք թաղամաս: Այս ծրագրի նախագծային արժեքը կազմել է 300 մլն դրա, մենք «Թեղուտ»-ի ԼՀԿ հետ ունենք կնքված պայմանագիր, ըստ որի կոմբինատը տարեկան 140 մլն դրամի ներդրում է կատարում համայնքի սոցիալական խնդիրների լուծման գործում և այդ գումարն էլ օգտագործվել է այդ աշխատանքների իրագործման համար: Կոմբինատի աջակցությամբ կարողացել ենք վերանորոգել համայնքային ճանապարհները, աջակցություն է ցուցաբերվում նաև կոնկրետ անձանց սոցիալական խնդիրների լուծման հարցում և դա առաջին հերթին գալիս է սեփականատիրոջ դիրքորոշումից, այսինքն եթե սեփականատերը՝ ի դեմս Պետրոսյանի պատրաստակամ է, եթե օգնելու, աջակցելու ցանկությունը կա՝ արդեն իսկ նման հարցերը լուծվում են շատ արագ:

ՀԳ. Առաջիկայում մենք հանգամանալից կանդրադառնանք նաև Շնող խոշորացված համայնքում «Թեղուտ»  լեռնահարստացուցիչ կոմբինատի ֆինանսավորմամբ բերքատու այգիների տնկման և դրանք համայնքի բնակիչներին հանձնելու ծրագրին, որի մեջ ևս էական է կոմբինատի համասեփականատեր Նորիկ Պետրոսյանի անձնական մասնակցությունը և ներդրումը: Այդ ծրագրի իրականացումը հնարավորություն է տալիս ոչ միայն կանաչապատել շրջակա միջավայրը, այլ օգնում է համայնքի բնակիչներին ունենալ եկամտի կայուն և հուսալի աղբյուր: