Search
Close this search box.

Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիեւին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին «ԼՂ հարցով փոխզիջումային լուծումներ գտնելու» համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իհարկե, կարեւորագույն հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարգավորման հարցը: Գիտեմ, որ դրան մեծ ուշադրություն եք հատկացնում եւ կարեւորություն տալիս: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ փոխզիջումային լուծումներ գտնելու համար: Դրանք միշտ ամենաբարդն են: Սակայն եթե մենք ցանկանում ենք, իսկ մենք բոլորս ցանկանում ենք կարգավորում, ապա պետք է գնանք այդ ճանապարհով: Մինչ օրս մեզ հաջողվել է դա անել »,-ասել է Պուտինը:

Նշենք, որ Ալիեւն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում, որի շրջանակում բանակցություններ են ընթանում Պուտինի հետ: