Search
Close this search box.

ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել

Ռուս-թուրքական միացյալ կենտրոնի զինծառայողները շարունակում են իրականացնել Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկելու խնդիրները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ իրավիճակի նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է շուրջօրյա՝ «Ֆորպոստ» և «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործմամբ:

«Անօդաչու ինքնաթիռների անձնակազմերը միջոցներ են ձեռնարկում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գոտում իրավիճակը վերահսկելու համար՝ համաձայն ռուս-թուրքական համատեղ կենտրոնի խնդիրների: «Ֆորպոստ» անօդաչու ինքնաթիռի անձնակազմը օդային հսկողություն է իրականացնում օրական քսանչորս ժամ, շաբաթը յոթ օր», — ասել է անօդաչու ավիացիայի անձնակազմի ղեկավար Իգոր Պետրեևը:

Կենտրոնի ռազմական անձնակազմը իրական ժամանակում անօդաչու թռչող սարքերից տվյալներ և պատկերներ է ստանում կառավարման կենտրոն, որտեղ նրանք իրականացնում են իրավիճակի շուրջօրյա վերահսկողություն պատասխանատվության ողջ տարածքում։