Search
Close this search box.

Մենք միասին անպայման փոխելու ենք այս հակաբնական վիճակը. Գեղամ Նազարյան

Վերջին երկու օրերին ստացել եմ աջակցության մեծ թվով զանգեր, դիմումներ, կողքիս կանգնելու պատրաստակամություն եւ նմանատիպ այլ մեսիջներ: Այն, ինչ տեղի ունեցավ ինձ բերման ենթարկելիս, նիկոլյան վարչախմբի դրսեւորումներից մեկն էր: Ընդամենը:Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանը.

«Երբ կարմիրբերետավորների հրամանատարը անդադար կրկնում է բերման ենթարկվողի գլուխը ասֆալտին խփել, պարտադիր պետք է հետաքրքրվել, թե նա մոլագա՞ր է, կամակատա՞ր, թե՞ մոլագարի կամակատար:

Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր շտապեցին աջակցել եւ պատրաստկամություն հայտնել կանգնել իմ կողքին.

Առաջին հերթին շնորհակալ եմ առյուծ եւ արծիվ հերոսներ ծնած մայրերին եւ հայրերին, որոնց մեզ կյանքը հավերժ դարձրեց մի ընտանիք

Իմ ընկերներին

Տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներին

Իրապաշտպաններին

Խմբագիրներին

Հոգեւորականներին

Եւ նաեւ նրանց, որոնց աջակցությանը սպասում էի, բայց այն այդպես էլ չեղավ:

Հիմա անելիքների մասին

Ինձ, իրականում, ոչինչ էլ չի եղել: Եղել է երկրի հետ, լինում է երկրի հետ: Մեր կոմբայնավարն է հիմա գերի ընկնում, զինվորը, հովիվը: Մեր ճանաչված բժշկին են հիմա պատանդ պահում, մեր սահման պաշտպանող համայնքապետերին: Պատերազմն արդեն Երեւանից 60 կմ հեռավորության վրա է ընթանում:

Մենք պետք է օր առաջ, ավելի ճիշտ ժամ առաջ ազատվենք այս իշխանությունից, որ մեր երկիր պատերազմ, աղետ, պարտություն, արյուն եւ արհավիրք բերեց: Պայքարը շարունակվում է, իսկ ավելի ճիշտ պայքարի նոր փուլը, ամենավճռական փուլը դեռ նոր է սկսում:

Բոլոր այն հարցերին , թե ինչ անենք քեզ համար, ուր գանք, ինչ կազմակերպենք եւ այլն, ես պատասխանում եմ շատ պարզ. կանգնենք միմյանց կողքի այս նեռին մեր երկրից քշելու անելու համար։

Ես չեմ ուզում, որ հիմա էլ իմ հարեւանների, բարեկամների, ծանոթ եւ անծանոթ մարդկանց երեխաները զոհվեն: Չեմ ուզում, որ նորից իմ երկրում աղետ ու արհավիրք լինի: Բայց քանի նիկոլը կա՝ դա անխուսափելի է։ Երասխավանում հունիսի 20-ին նիկոլը ստացավ ընտրողների քվեների ճնշող մեծամասնությունը՝ 266 ձայն, ու հիմա Երասխում պատերազմ է։ Բայց նիկոլին ընտրողները մեր հայրենակիցներն են ու նրանց հետ պետք է աշխատել։

Ես սպասում էի, այս ամենը շատ շուտ ավարտվելու է: Հիմա էլ եմ սպասում, բայց այն վճռականությամբ, որ այսուհետ ամեն օրը պայքար է լինելու։ Այս հակաբնական, հակաԱստվածային, հակատրամաբանական վիճակը չի կարող երկար շարունակվել: Պարտված իշխանությունը չի կարող շարունակել կառավարել: Մենք կուղղենք մեր սխալը, մենք ամեն ինչ կանենք այս հակաբնական վիճակը վերացնելու համար: Մենք՝ բոլորս միասին կփոխենք այս վիճակը: Ու դրանից հետո պետք է մեզ հարց տանք. ինչպե՞ս կարող էինք պատերազմ ու պարտություն բերած մեկին նորից ընտրել. Մի՞թե նրա համար, որ կրկին պատերազ ու պարտություն բերի»: