Search
Close this search box.

Նախիջևանում ադրբեջանցի սպա է վիրավորվել

Նախիջևանի ուղղությամբ հրաձգության հետևանքով ադրբեջանական բանակի ավագ լեյտենանտ Բադալի Ռամալը վիրավորում է ստացել ոտքից:
Այս մասին տեղեկացնում է trend.az կայքը` հղում տալով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Վիրավորը հոսպիտալացվել է:

Հիշեցնենք՝ հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: