Search
Close this search box.

Ադրբեջանը Երասխում կրակոցների ժամանակ կիրառել է նռնականետեր. wargonzo

Նախիջևանի հետ շփման գծի առանձին հատվածներում հարակից գյուղերի բնակիչները նույնիսկ ավելի ծանր զինատեսակների պայթյուններ են լսել, հնարավոր է՝ ականների: Այս մասին հայտնում են @wargonzo նախագծի աղբյուրները առաջնագծում։

«Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում առայժմ չկա։ Բայց եզրակացություններ այն մասին, որ լարվածությունն աճում է, կարելի է վստահաբար անել արդեն հիմա»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ «Mika Badalyan» տելեգրամ ալիքը հայտնում է.

«Հենց նոր խոսեցի Երասխում դիրքերում գտնվող տղաների հետ: Հրաձգությունը շարունակվում է, ազերիները կրկին այրել են անվադողերը՝ մեր ամրությունները քանդելու նպատակով:

Ոչ վիրավորներ, ոչ էլ զոհեր մեր կողմից չկան։ Հակառակորդի կորուստները ճշտվում են»: