Search
Close this search box.

Կհանդիպեն Պուտինն ու Ալիևը․ Կրեմլը մանրամասներ է հաղորդում

Հուլիսի 20-ին Մոսկվայում բանակցություններ կընթանան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, որի ընթացքում կքննարկվեն Արցախին (Լեռնային Ղարաբաղ) վերաբերող հարցեր, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2021 թվականի հուլիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման հիմնական հարցերը՝ շեշտը դնելով առևտրային ներդրումների և հումանիտար համագործակցության վրա։

Նախատեսվում է նաև տարածաշրջանային արդիական խնդիրների վերաբերյալ մտքերի փոխանակում։ Հանդիպման ընթացքում հիմնականում ուշադրություն է դարձվելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրերի իրականացման իրացման գործոններին, այդ թվում՝ «ապաշրջափակման խնդիրների կարգավորմանն ու տնտեսական և տրանսպորտային կապերի զարգացմանը»։