Search
Close this search box.

Սամվել Ալեքսանյանի «սիթիներում» տոպրակի գինն էլ թանկացավ

Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում, սննդի համար նախատեսված միանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների գինը բարձրացել է: Նախկինում այն դրամարկղերում ավճար էին տրամադրվում հաճախորդներին, հետո Սամվել Ալեքսանյանը մտածեց, որ դրանից էլ կարող է գումար աշխատել և այն սկսեց վաճառել 10 դրամով: Իսկ տևական ժամանակ այն հաճախորդներին վաճառվում է 15 դրամով, ասել է թե՝ 50 տոկոսով գնաճ է արձանագրվել:

Առաջին հայացքից 5 դրամը ոչինչ չասող գումար է, բայց եթե նկատի առնենք հանրապետության «Երևան Սիթիի» բոլոր ցանցերում օրական տասնյակ հազարավոր պոլիէթիլենային տոպրակների վաճառքը՝ կարելի է պատկերացնել, թե ինչ գումարի մասին է խոսքը: Իսկ Սամվել Ալեքսանյանը գումար շատ է սիրում և ոսկերչական ճշգրտությամբ տիրապետում է օդից լրացուցիչ եկամուտ վաստակելու նուրբ արվեստին:

ArmLife.am