Search
Close this search box.

Ողբերգական դեպք Լոռու մարզում․ հարազատները գիշերվանից որոնվող 55-ամյա տղամարդու դին հայտնաբերել են ձորում

Այսօր, հուլիսի 17-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքի Սվիներ թաղամասի կամրջից ավտոմեքենա է ընկել ձորը։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները կողաշրջված վիճակում հայտնված Opel Astra մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել վարորդի դին։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ մահացածը Ախթալա քաղաքի բնակիչ 55-ամյա Արմեն Սարաջյանն էր։