Search
Close this search box.

Սահմանադրական դատարանն այսօր կհրապարակի վճիռը. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր՝ հուլիսի 17-ին, Սահմանադրական դատարանը պետք է հրապարակի իր վճիռը չորս քաղաքական ուժերի կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական ուժերը որեւէ ակնկալիք չունեն ՍԴ-ից ու կարծում են, որ բան չի փոխվի, ինչի համար խորհրդարան անցած ուժերը պլաններ են գծում ԱԺ-ում իրենց աշխատանքների մասով: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ ՍԴ վճռի հրապարակումից հետո իշխանությունը պատրաստվում է արագ կազմակերպել պատգամավորական մանդատների բաշխումը:

Ըստ մեր տեղեկությունների՝ ԿԸՀ-ի հետ քննարկվել է մանդատների բախշման հարցը, ու հնարավոր է՝ այն կատարվի հուլիսի 22-23 ընկած ժամանակահատվածում. դեռ վերջնակամ որոշում չկա: Դրանից հետո նոր հայտնի կդառնա, թե երբ է կայանալու ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը. խոսվում է, որ այն լինելու է օգոստոսի 2-ին: Իշխանությունները նպատակ ունեն դրանից հետո արագ կազմել նաեւ գործադիր մարմինը ու նշանակել կառավարության անդամներին:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում