Search
Close this search box.

Տիգրան Մուկուչյանին ստենտավորել են. նոր տեղեկություններ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը երեկ՝ հուլիսի 14–ին, սուր ինֆարկտով հիվանդանոց է տեղափոխվել: Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեց ԿԸՀ–ի քարտուղար Արմեն Սմբատյանը։

Մուկուչյանի սիրտը ստենտավորել են։ Սմբատյանը տեղեկացրեց, որ այժմ ԿԸՀ նախագահի ինքնազգացողությունը լավ է։