Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատասխանեց Ալիևին, խոսեց հայ-ադրբեջանական սահմանին զոհերի մասին

Վերջին 2 ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին երկու զոհ ենք ունեցել: Ցավակցություն հատնելով զոհերի հարազատներն ու մերձավորներին՝ ՀԱՊԿ մեր գործընկերների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ուշադրությունն եմ հրավիրում այս փաստի վրա: Այսօր կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, տարածաշրջանային կայունությանը և փոխվստահությանը խոչընդոտող հաջորդ կարևոր գործոնն այն փաստն է, որ Ադրբեջանն, ի հեճուկս իր ստանձնած պարտավարությունների, դեռ չի վերադարձել մեր ռազմագերիներին. «Ամեն դեպքում միջազգային մեր գործընկերների հետ համագործակցությամբ մինչ օրս վերադաձրել ենք 104 ռազմագերի:

Մենք շարունակելու ենք աշխատել մեր բոլոր ռազմագերիների վերադարձի ուղղությամբ: Ղարաբաղի հարցի համապարփակ կարգավորման, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները, տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը եղել են, կան ու կլինեն մեր առաջնահերությունների շարքում»,-ասել է նա: