Search
Close this search box.

Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայերին

Հայաստանում կառույցի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է՝ որպես չեզոք միջնորդ, շարունակում են պարբերական այցերը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայ անձանց:

Նշվում է, որ կոմիտեն չի հրապարակում Ադրբեջանում գտնվող հայ գերիների վերաբերյալ վիճակագրական տվյալներ։

Հուլիսի 3-ին 15 հայ գերիների վերադարձից հետո Ադրբեջանն այժմ հաստատում է 45 անձի գերության փաստը:

Զառա Ամատունի (Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար) – ԿԽՄԿ ներկայացուցիչների հերթական այցը հայ գերեվարված անձանց Ադրբեջանում տեղի է ունեցել հունիսի վերջին, հուլիսի սկզբին:

Այս այցերի շրջանակում ևս հնարավորություն է տրվել բոլոր գերեվարված հայերին տեսաուղերձներ ձայնագրել իրենց ընտանիքների համար, ինչպես նաև կատարել հեռախոսազանգեր, օգտվել նաև նամակներ գրելու հնարավորությունից: