Search
Close this search box.

Կրակոցներ Գորիսում՝ նախկին ու ներկա մարզպետների որդիների մասնակցությամբ. վիրավորվել է Սուրիկ Խաչատրյանի աներորդին

Ժամեր առաջ Գորիսում կրակոցներ են հնչել, ինչի վերաբերյալ Tert.am-ին մանրամասներ են հայտնել դարձել։

Ըստ աղբյուրի` կրակոցները հնչել են Գորիս քաղաքի կենտրոնում՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարազատների, այդ թվում՝ ավագ որդու և Սյունիքի ներկա մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հարազատների, մասնավորապես որդու՝ Կարապետ Պողոսյանի մասնակցությամբ։

Ըստ աղբյուրի` կա մեկ վիրավոր՝ Մելիքսեթ Բաղդասարյանը, որը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, տեղափոխում են Երևան։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը Կապանում է գտնվում, որդու մասնակցությամբ կրակոցներ հնչելու միջադեպի մասին տեղեկություն չունի։

Ըստ տեղեկությունների՝ միջադեպի առիթը նախկինում ունեցած հարցերն են. կասկածներ կան, որ կրակոց արձակողը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին է։