Search
Close this search box.

«ՀՀ ԱԳՆ-ը կարող է կազմակերպել այդ նույն դեսպանների այցը Եռաբլուր». Հովսեփ Խուրշուդյան

Հովսեփ Խորշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Չգիտեմ, թե արդյոք Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ը որեւէ իրավական հիմք ունի բողոք/նոտա հղել այն երկրներին, որոնց դեսպանները մասնակցել են Ալիեւի կազմակերպած Շուշիի այցին։

Բայց մեր ԱԳՆ-ը կարող է սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի սկսած ապօրինի պատերազմի տարելիցի կապակցությամբ, կազմակերպել այդ նույն երկրների դեսպանների այց դեպի Եռաբլուր։
Ի դեպ, կարեւոր է, որ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Ռուսաստանից բացի Շուշի այցը մերժել են նաեւ ԵՄ-ը, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Չեխիան, Մոլդովան, Կանադան, Հնդկաստանը, Արգենտինան, Եգիպտոսը, Քուվեյթը։ Պարզ չի նաեւ թե ինչպես է ստացվել, որ չեն գնացել նաեւ Ուզբեկստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, նաեւ Ինդոնեզիայի, Օմանի դեսպանները։